Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մաշկաբանություն

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

ՀՀ ԱՆ. Ձեռքերի ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ

Այս խորհուրդներին հետևելը կօգնի նվազագույնի հասցնել ռիսկերը կենցաղային քիմիական նյութերի հետ աշխատելիս և պահպանել ձեր առողջությունն ու բարեկեցությունը.

  • Միշտ ուշադիր կարդացե՛ք կենցաղային քիմիական միջոցների պիտակները նախքան օգտագործելը, որպեսզի իմանաք արտադրանքի հնարավոր ռիսկերի և պատշաճ կիրառման մասին:
  • Ագրեսիվ մաքրող միջոցների հետ աշխատելիս օգտագործե՛ք ռետինե ձեռնոցներ, ինչպես նաև` անվտանգության ակնոցներ, եթե առկա է աչքերը վնասելու վտանգ:
  • Կենցաղային բոլոր քիմիական նյութերը պետք է պահվեն երեխաների և կենդանիների համար անհասանելի վայրում՝ պատահական թունավորումից կամ այլ վտանգներից խուսափելու համար:
  • Մի՛ խառնեք տարբեր ապրանքներ. որոշ մաքրող միջոցներ կարող են փոխազդել միմյանց հետ՝ արտանետելով վտանգավոր գազեր կամ դառնալ ավելի ագրեսիվ:
  • Ուժեղ հոտով կամ ցնդող արտադրանք օգտագործելիս համոզվե՛ք, որ սենյակը լավ օդափոխվում է՝ վնասակար գոլորշիները ներշնչելուց խուսափելու համար:
  • Մի՛ անտեսեք ալերգիկ ռեակցիաները. եթե որևէ բան օգտագործելիս մաշկի վրա նկատում եք կարմրություն, քոր, բշտիկներ, հեղուկ արտադրություն, ճաքեր կամ այլ փոփոխոթյուն, անմիջապես դադարեցրե՛ք օգտագործումը և խորհրդակցե՛ք բժշկի հետ:

 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ